Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը 48 ժամով դադարեցրել է Լիբիայի ազգային բանակի զինյալների դեմ ռազմական գործողությունները՝ տեղեկացնում է Lenta.ru կայքը:
Այսպիսով՝ պաշտոնական Տրիպոլին Խալիֆա Հաֆթարին հնարավորություն է տալիս խուսափել հակամարտության խորացումից: Նշվում է, որ կառավարության ուժերը հարվածներ չեն հասցնի դեպի Տրիպոլիի հարավային բնակավայրեր նահանջող Հաֆթարի գրոհայինների տրանսպորտային միջոցներին ու սարքավորումներին: Սակայն, հարվածներ կհասցնեն, եթե վերջիններս փորձեն շարժվել դեպի հյուսիս:
Ազգային համաձայնության կառավարությունը հայտնել է, որ սա Լիբիայի անօրինական ռազմական խմբավորմանը տրված վերջին հնարավորությունն է: