Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ այսօր՝ Վրաստանի ազգային տոնի օրը, քաղաքամայր Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- գրված է հայտարարությունում։