«Արմենիա» ավիաընկերությունից հայտնում են, որ հունիսի 2-ին ավիաընկերությունը կիրականացնի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան հատուկ չվերթ։
Երևան-Միներալնիե Վոդի չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, որոնց մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) ՌԴ քաղաքացի են և գտնվում են ՌԴ-ում։
Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։
Միներալնիե Վոդի-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, որոնց մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) ՀՀ քաղաքացի են և գտնվում են ՀՀ-ում։