Գերմանիան մտադիր է հունիսի 15-ից վերսկսել ճանապարհորդությունները եվրոպական 31 երկրների հետ՝ գրում է Russia Today պարբերականը: Երկրի կանցլեր Անգելա Մերկելը, հավանաբար, այս քայլին կգնա Գերմանիայում կարանտինային ռեժիմի թուլացման կողմնակից բազմաթիվ քաղաքական գործիչների ճնշման ներքո:
Գերմանիան հունիսի 15-ից տուրիզմի դռները կբացի Եվրամիության 26 անդամ երկրների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի ու Իսլանդիայի առջև: Գերմանիայի Կառավարությունն ուսումնասիրում է համապատասխան փաստաթուղթը:
Գերմանիայում գրանցվել է ավելի քան 180000 վարակված, մահացության ցուցանիշը 8432 է, ապաքինվել են 162000-ը: