ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցին անդրադարձավ Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամին ու նշեց, որ մինչ դրա լուծումը բազմաթիվ տեսակետներ կհնչեն, այդ թվում՝ իրարամերժ, բայց իրականությունն այլ է։
«Իրականությունն այն է, որ այսօր աշխարհում կան կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ, և այստեղ մեր ամենամեծ պատասխանատվությունն է որևէ կերպ չվտանգել ՀՀ քաղաքացիների առողջությունը և կյանքը։ Ինչ վերաբերում է հանգուցալուծման ճանապարհներին, ես առաջարկում եմ սպասել նախևառաջ Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցման արձագանքին, այնուհետև մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը»,- նշեց Մակունցը։