Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի հետագիծն այսօր: Ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասնում է 5 միլիոն 607726-ի, մահացության ցուցանիշը 348256 է, ապաքինվել են ավելի քան 2 միլիոն 384000-ը:
Կրկին առաջատար է Միացյալ Նահանգները: Այս երկրում կա 1 միլիոն 706226 վարակված, մահացածների թիվը հասնում է 100000-ի, բուժվել է 46670 հիվանդ:
Վարակվածների թվով աշխարհում երկրորդը Բրազիլիան է: Լատինամերիկյան երկրում վարակվել է 376669 մարդ, մահացության ցուցանիշը 23500 է:
Երրորդ տեղում Ռուսաստանն է: Այստեղ կա 362342 վարակված, մահացել է 3807 հիվանդ:
Չորրորդը Իսպանիան է, որտեղ գրանցվել է 282480 վարակված, մահացել է 26837 հիվանդ, ապաքինվել՝ մոտ 197000-ը:
Հինգերորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ ավելի քան 261000 վարակվածով: Այստեղ մահացել է մոտ 37000 հիվանդ:
Վեցերորդ տեղում Իտալիան է: Եվրոպական այս երկրում կա 230158 վարակված, մահացության ցուցանիշը մոտ 33000 է:
Հաջորդում են Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Հնդկաստանը, Իրանը, Պերուն: