Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է կորոնավիրուսի բուժման համար նախատեսված Հիդրօքսիքլորոքին ղեղամիջոցի կլինիկական փորձարկումը՝ գրում է The Telegraph պարբերականը:
Որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցը կարող է մեծացնել COVID-19-ով վարակվածների շրջանում մահվան ռիսկերը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր այս դեղամիջոցը որպես կանխարգելիչ միջոց օգտագործելու մասին: