ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ում այս պահին 250 կորոնավիրուսով վարակված պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 48-ը՝ ծայրահեղ ծանր, 16-ը՝ միացված են արհեստական շնչառության սարքին:
«250՝ ծանր, 48՝ ծայրահեղ ծանր, 16՝ արհեստական շնչառության վրա»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 7113 դեպք, մահացել է 87 մարդ, ապաքինվել է 3145-ը: Ապրիլի 25-ին գրանցվել էր վարակման 452 դեպք: