ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում ընթանում է ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության առկա խնդիրների վերաբերյալ հարցի քննարկումը:
Նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն առաջարկեց նիստը դռնփակ անցկացնել, ինչին հանձնաժողովի անդամները համաձայնություն տվեցին:
Նշենք, որ նիստին մասնակցում են ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: