Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իբր, հոգնել է Սիրիայի պատերազմից: Սա ցանկալին իրականություն ներկայացնելու Արևմուտքի հերթական փորձն է: Այսպես է պատասխանել Սիրիայի խորհրդարանի հետ հարաբերությունների հարցով Պետդումայի խմբի համակարգող Դմիտրի Սաբլինը:
«Նրանք կցանկանային, որ Ռուսաստանը և Պուտինը հոգնեն, թուլանան ու հանձնվեն: Ռուսաստանը երբեք պատերազմի չի ձգտել: Բայց և երբեք չի լքել ռազմադաշտը հոգնածության պատճառաբանությամբ»,- ասել է պատգամավորը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ Սիրիան դաշնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի աջակցությամբ, կկարողանա հաղթահարել ձգձգվող հակամարտությունը: Սաբլինը կարծում է, որ ապագայում Մոսկվան կկարողանա ամրապնդել իր հենակետերը Միջերկրական ծովի ափերին և ուժեղացնել ազդեցությունը տարածաշրջանում:
Ավելի վաղ ամերիկյան Newsweek-ը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Պուտինը հոգնել է սիրիական պատերազմից, որը շատ երկար տևեց: Մոսկվան պետք է կենտրոնանա ներքին խնդիրների վրա, որոնք առաջացել են կորոնավիրուսի համաճարակի պայմաններում տնտեսական ճգնաժամի պատճառով: