ՀՀ ԱՆ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը պարետատանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ վերջին օրերին առկա է վարակվածների թվի աճ, բայց համաճարակաբանական վերլուծությունները փաստում են, որ թվերի աճը պայմանավորված է նաև լաբորատոր կարողությունների ընդլայնմամբ, քանի որ նաև մարզային լաբորատորիաներ են ընդգրկվել այս գործընթացում։
«Հիմք ընդունելով մեր փորձը, հիմք ընդունելով ռիսկերի գնահատման և արագ արձագանքման մեր համակարգը՝ իհարկե ունենք լայն աշխարհագրական տարածվածություն, ունենք օջախայնություն՝ ընտանեկան դեպքերի մակարդակով, ունենք օջախայնություն կազմակերպ հաստատությունների, առանձին տնտեսվարող սուբյեկտներում արձանագրված դեպքերի մասով, և ունենք դեպքեր, ցավոք սրտի, մեր իսկ կողմից կազմակերպված միջոցառումների արդյունքում, երբ մեկ միջոցառումը հետագայում փոքր ձնագնդից դառնում է ավելի մեծ, և ունենում ենք տվյալ քաղաքում կազմակերպված միջոցառման շարունակությունը այլ քաղաքում, այլ մարզերում՝ ձևավորելով նոր օջախներ, ինչի արդյունքում այսօր ունենք նմանատիպ թվային պատկեր»,- նշեց Թորոսյանը։