Քիչ առաջ ուժեղ քամու հետևանքով տուժել է Անի համայնքի մի քանի բնակավայր։
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ վնասվել են Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։
Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները աշխատանքներ են տանում ստացած ահազանգերին արձագանքելու և համայնքներին պատճառված վնասի չափերն հստակեցնելու ուղղությամբ։
Բարեբախտաբար, քամու հետևանքով զոհեր չկան։