ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել:
«Ինչպես հայտնի է՝ Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-31-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր։
Ոստիկանությունը հորդորում է` ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից (խնջույքներ, հավաքույթներ, ուխտագնացություններ և այլն)։
Հարգելի՛ քաղաքացիներ, հանգիստը կազմակերպեք՝ չխախտելով ՀՀ պարետի որոշումները։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»,- գրել է Ա.Ահարոնյանը։