Երեկ Կապանի ոստիկանության մոտ բողոքի ակցիա էին անցկացնում Քաջարանի մի խումբ բնակիչներ՝ պահանջելով, ձերբակալված իրենց համաքաղաքացիներին չտեղափոխել Երևան։
Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ երիտասարդները կասկածվում են մարդ առևանգելու և ծեծելու համար, իսկ ձերբակալվածներից մեկի տանն էլ մարիխուանա է հայտնաբերվել։