«Չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը ինձ կխփի, եթե սպասեի, ինքը ինձ չէր հասցնի խփել»,- խորհրդարանում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու ԱԺ-ում հայտնի միջադեպի ժամանակ ամբիոնից շարժվեց դեպի Միքայելյանը:
«Ես առաջինը չէի խփի, բայց ես կխուսափեի այդ հարվածից։ Առաջինը՝ ինչու ես ամբիոնի մոտից առաջ գնացի. երբ տեսնում եմ, որ մարդն ուզում է ինձ շշով խփի, շիշը ձեռքից վերցրին, հիմա էլ վեր է կացել, գալիս է, որ ինձ ամբիոնի մոտ հրի-գցի կամ չգիտեմ՝ ինչ անի։ Մարդը վեր է կացել, ուղիղ գալիս է դեպի ինձ։ Իմ միտքն առաջինը էն է եղել, որ ես ամբիոնի մոտ չմնամ, որ ինձ չհրմշտեն-գցեն, որ ես ամբիոնից չկախվեմ, բայց ես չեմ կանխատեսել մյուս տեսարանը»,- նշեց Մարուքյանը։