ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին տեղի է ունեցել Դիլիջանի թունելը սնուցող էլեկտրական լարերի վթար Սևանի տարածաշրջանի կողմից, որի պատճառով թունելը կիսով չափ լուսավորված չէ։
«Հարգելի´ վարորդներ, թույլ լուսավորության պայմաններում հորդորում ենք լինել զգոն և երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ: