Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վաղը կհրապարակի 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը:
Սպասվող վճռի ու Մարգարյանի գործի վերաբերյալ «Լուրեր»-ին մանրամասներ է ներկայացրել Ստրասբուրգի դատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
«Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործի վերաբերյալ վճիռը Եվրադատարանը կհրապարակի Երևանի ժամանակով ժամը 13-ին: