Ավստրիայի ոստիկանությունը շրջայցի ժամանակ նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին հայտնաբերել է ռեստորանում պաշտոնապես թույլատրված ժամանակից հետո:
Կորոնավիրուսային համաճարակի կապակցությամբ կիրառված սահմանափակումների պատճառով Ավստրիայի ռեստորանները, բարերն ու սրճարանները պետք է փակվեն 23:00-ից ոչ ուշ: Այցելուներին թույլատրվում է այդ ժամից հետո մնալ ռեստորանում, բայց մատուցողներին արգելվում է սպասարկել նրանց:
Վիեննայի կենտրոնում գտնվող իտալական «Սոլե» ռեստորան ոստիկանության ստուգայցի ժամանակ Վան դեր Բելենի սեղանի վրա խմիչքներ են եղել, և հենց դա էլ համարվել է խախտում, ինչի համար քաղաքական գործիչը ներողություն է խնդրել:
Պետական գործչի համար միջադեպը, ամենայն հավանականությամբ, հետևանքներ չի ունենա, գրում է Bild-ը: Բայց ռեստորանի սեփականատերոջը սպառնում է 30 000 եվրո տուգանք՝ COVID-19-ի դեմ պայքարի պահանջները խախտելու համար: