Այսօրվանից տնից դուրս գալիս առաջին անհրաժեշտության իրերին՝ հեռախոսին, դրամապանակին, բանալիներին, ավելանում է նաև դեմքի պաշտպանիչ դիմակը, ցանկալի է նաև ձեռնոցը։
Հանրային բաց վայրերում շրջելիս ոչ միայն պետք է ունենալ դիմակ, այլև այն կրելը պարտադիր է: Դիմակը պետք է կրել ամենուր՝ հանրային և՛ բաց, և՛ փակ վայրերում, և՛ մեքենայի մեջ, և՛ հանրային տրանսպորտում, և՛.․․ և՛․․․
Պարետի որոշումն արդեն ուժի մեջ է:
Առանց դիմակի շրջող մարդիկ կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանվելով նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։