ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Այդ մասին խորհրդարանի ղեկավարը գրել է Ֆեյսբուքի էջում:
«Խոսեցինք տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարվող գործողությունների և համավարակի պայմաններում ԵԱՀԿ ԽՎ աշխատանքի վերաբերյալ։
Ընդգծեցի համավարակի պայմաններում համընդհանուր զինադադարի կարևորությունը, հիշատակեցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համապատասխան կոչը։ Նշեցի, որ ի հեճուկս այդ ամենի՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը»։