Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ շարունակվում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում:
Մայիսի 22-24-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 3521 վարակազերծում, որից 2415-ը՝ մարզերում, 1106-ը՝ Երևանում։ Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։