Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի քարի հանքավայր և ասֆալտի գործարան, տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից։
«Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների այս ասֆալտգործարանը ունի առավել որակյալ և էկոլոգիապես մաքուր արտադրողականություն, կարողանում է ժամում արտադրել 240 տոննա ասֆալտ նախկին 50 տոննայի փոխարեն»,- գրել է Ս․Պապիկյանը: