ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ այցելել են Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նոր մասնաշենքի շինհրապարակ, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։
Ֆեյսբուքի ուղիղ եթերում նախարարը հայտնել է, որ նոր մասնաշենքը տարբերվելու է իր լուծումներով, ունենալու է բոլոր հարմարությունները պատանի և երիտասարդ մարզիկների համար։
Քոլեջը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Քոլեջի տնօրեն Վաղինակ Գալստյանն ասել է, որ նոր մասնաշենքում կարող է սովորել և մարզվել 150 հոգի։
Նախարարի խոսքով՝ շինաշխատանքները կավարտվեն այս տարի, բացումը կլինի հաջորդ տարվա մայիսին։