Արցախի չորրորդ նախագահն այս շաբաթ պաշտոնապես ստանձնեց երկրի ղեկը, 17-րդ դարի Ավետարանի ու Սահմանադրության վրա երդվեց ծառայել ի բարօրություն հայ ժողովրդի և Արցախի, հետո հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ:
Երդմնակալությանը հրավիրված չէին Հայաստանի նախկին ղեկավարները, Առաջինի հետ զրույցում նախագահն ասաց՝ այդպես է որոշել: Ներկայացնում ենք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Լուրերի բացառիկ հարցազրույցն ու քաղաքացիների, քաղաքական գործիչների կարծիքները նրա մասին:
Ստեփանակերտից և Շուշիից՝ պատմում է Անուշ Մուրադյանը: