«Նորք» ԻԿՀ-ն վերազինվել է համակարգչային տոմոգրաֆով (CT)՝ Siemens արտադրության։
Հիվանդանոցի բժշկական անձնակազմին միացել են ոլորտի լավագույն մասնագետները, ռադիոլոգները։
Հետայսու պացիենտների ամբողջական ախտորոշումը կկազմակերպվի տեղում։
Սարքի տեղադրման համար «Նորք» ԻԿՀ-ն հատուկ շնորհակալություն է հայտնում Siemens ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, «Սիմռայս մեդիքալ սփլայ» (Siemrise medical supply LLC) ընկերության տնօրեն Ալեքսանդր Հարությունովին։