Կորոնավիրուսն Աֆրիկայում միանգամայն այլ ուղղություն է վերցրել՝ աշխարհի մյուս երկրների հետ համեմատ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ գրում է Sky News-ը:
Սև մայրցամաքում, չնայած առողջապահության թույլ համակարգին, վարակի ցուցանիշները սարսափեցնող չեն: 1.3 միլիարդ բնակչություն ունեցող Աֆրիկայում վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը, մահացել է ընդամենը 3100 հիվանդ, ապաքինվել՝ 41473-ը:
ԱՀԿ-ի հավաստմամբ՝ պատճառը կարող են լինել Աֆրիկայի ժողովրդագրությունը կամ այլ հավանական գործոններ:
Ժողովրդագրական առումով Աֆրիկան ամենաերիտասարդ մայրցամաքն է, որի բնակչության ավելի քան 60 տոկոսը 25 տարեկանից ցածր է:
Եվրոպայում մահացության մոտ 95 տոկոսի մեջ մտնում են 60-ից բարձր տարիքի մարդիկ: