Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում է: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, մարզպետ Գարիկ Սարգսյանի, իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատոմյանի և այլ պաշտոնյաների հետ առաջինն այցելեց Ազատավան համայնքի 13-հեկտարանոց ինտենսիվ այգիներ, որտեղ տանձ է մշակվում:
Այգին հիմնող ու մշակող քաղաքացին վարչապետին պատմեց, որ պետական աջակցության ծրագրից երեք փուլով են օգտվել՝ և՛ գյուղտեխնիկայի ձեռքբերման, և՛ այգիների հիմնման համար: