Վարչապետն Արարատի մարզում է: Նիկոլ Փաշինյանի երկրորդ կանգառը մարզի Ազատավան համայնքի ծաղիկների ջերմոցն էր:
Վարչապետը շրջեց ջերմոցում, ծանոթացավ մշակվող ծաղիկներին, մանրամասներ իմացավ դրանց խնամքի մասին: Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում գործերը, շահավետ է Հայաստանում ծաղիկների բիզնեսով զբաղվելը, թե ոչ:
Ծաղիկների ջերմոցի սեփականատերը նշեց, որ չի դժգոհում բիզնեսի շահավետությունից, ծաղիկների սերմերը բերում է Հոլանդիայից, սակայն բիզնեսն ընդլայնելու համար վարկ ստանալու խնդրանքով դիմել է ու մերժվել:
Հիշեցնենք, որ վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, մարզպետ Գարիկ Սարգսյանի, իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատոմյանի և այլ պաշտոնյաների հետ առաջինն այցելեց Ազատավան համայնքի 13-հեկտարանոց ինտենսիվ այգիներ, որտեղ տանձ է մշակվում: