Մայիսի 23-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն էլ զգուշացնում է, որ հարավից ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, մայիսի 23-25-ը՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վրկ, առանձին բնակավայրերում՝ 30-35 մ/վրկ, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթ։
Երևանում և Արարատյան դաշտում մայիսի 24-25-ը քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է 20-22 մ/վրկ։