Կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը ծրագրված է սկսել ամռան վերջին: Այս մասին հայտարարել է ՌԴ համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը՝ գրում է РИА Новости-ն:
«Համավարակի պայմաններում արտադրությունը հավանաբար կսկսվի ամռան վերջին: Դժբախտաբար, արտադրությունը թույլ չի տա պատվաստանյութն անմիջապես կիրառել մեր երկրի մեծ թվով բնակչության վրա, սակայն առողջապահության ոլորտի կազմակերպիչներն այժմ աննախադեպ գործողություններ ու ջանքեր են գործադրում, որպեսզի երբ պատվաստանյութը գրանցվի, առավելագույնս արագ անցում կատարենք զանգվածային կիրառման»,- հայտնել է հետազոտական կենտրոնի տնօրենը:
Այժմ, Գինցբուրգի խոսքով՝ ավարտվում է նախակլինիկական հետազոտության փուլը: Այնուհետև՝ կենտրոնը մտադիր է դիմել ՌԴ առողջապահության նախարարություն՝ մարդկանց թեստավորման համար թույլտվություն ստանալու համար: