Կտրված էլեկտրալարեր, վնասված գազատարներ, պոկված տանիքներ ու արմատախիլ ծառեր՝ երեկվա քամուց այսպիսի պատկեր է գրանցվել Հայաստանի երեք մարզում և մայրաքաղաք Երևանում: Սա այս գարնան առաջին ուժեղ քամին էր՝ արձանագրում են ԱԻՆ-ում: 911-ն ամենաշատ ահազանգերը ստացել է Շիրակից, քամին ամենաուժեղը եղել է Լոռիում: Վնասը նյութական է, որևէ բնակիչ չի տուժել: