Մոսկվայում «Ալֆա-բանկի» գրասենյակ ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել՝ գրում է Интерфакс գործակալությունը:
Աղբյուրի տեղեկության համաձայն՝ տղամարդու մոտ պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ կեղծ ռումբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բանկ ներխուժման պատճառը եղել են տղամարդու վարկային պարտքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում «Ալֆա-բանկի» գրասենյակ էր ներխուժել ցանցային ընկերություններից մեկի առաքիչի համազգեստով մի տղամարդ ու հայտարարել, որ կպայթեցնի գրասենյակը:
Բանկի ղեկավարությունը հայտնել էր, որ ֆինանսական կառույցի աշխատակիցները կարողացել են լքել տարածքը: Սակայն, իրավապահները պնդում են, որ բանկում հինգ մարդ պատանդ էր վերցվել: