Մոսկվայում «Ալֆա-բանկի» գրասենյակ է ներխուժել երիտասարդ տղամարդ ու պատանդ վերցրել հինգ մարդու՝ գրում է ТАСС գործակալությունը:
Հանցագործը սպառնացել է պայթեցնել գրասենյակը: Աղբյուրը տեղեկացնում է, որ տղամարդը սև դիմակով է: Նրա ձեռքին դեղին փաթեթ է, նրա խոսքով՝ պայթուցիկ սարք:
Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները բանակցություններ են վարում ոճրագործի հետ: