Ուրբաթ Newarmenia կայքը տեղեկություն էր հրապարակել, թե Հանրային հեռուստաընկերությունն իբրև չի լուսաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Շուշիի ելույթը և չի հեռարձակել այն՝ ոչ երեկոյան գլխավոր թողարկմանը, ոչ էլ հաջորդ օրը՝ առավոտյան:
«Լուրերը» հերքում է տեղեկությունը՝ փաստելով, որ միջոցառումը փակ է եղել լրատվամիջոցների համար, իսկ ելույթը հրապարակվել է միայն 23.11՝ «Լուրերի» գլխավոր թողարկումից ժամեր անց: Սուտ է նաև պնդումը, թե ելույթը չի լուսաբանվել առավոտյան:
Կցում ենք ժամը 10.00-ի թողարկման հղումը: Հանրայինի պահանջով Newarmenia.am կայքը հերքել է ակնհայտ սուտ տեղեկությունը: