Մեծ Բրիտանիայում մշակվող կորոնավիրուսի դեմ հավանական պատվաստանյութը պատրաստ է անցնել կլինիկական փորձարկման հաջորդ փուլ: Այս մասին հայտարարել են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները՝ գրում է Euronews-ը:
Փորձագետների հավաստմամբ՝ հետազոտության հաջորդ փուլում դեղամիջոցի փորձարկման համար կհավաքագրվեն 10260 մեծահասակներ և երեխաներ:
Դեղամիջոցի կլինիկական փորձարկման առաջին փուլը մեկնարկել էր ապրիլին, որում ներգրավված էին ավելի քան հազար առողջ մեծահասակներ:
Երկրորդ փուլը կընդլայնի մասնակիցների տարիքային շեմը: Դրա նպատակն է պարզել՝ արդյոք պատվաստանյութը տարբեր ձևո՞վ կդրսևորվի տարբեր տարիքային խմբերի մոտ:
Մասնակիցները կբաժանվեն երեք խմբի՝ 5-12, 56-69 տարեկան և 70-ից բարձր:
Երրորդ փուլի դեպքում կհետազոտվի՝ արդյոք պատվաստանյութը կկարողանա՞ կանխարգելել կամ պաշտպանել մարդկանց վարակվելուց: