Իսպանիայում բնականոն կյանքին վերադառնալու համար պետությունը մեծ ջանքեր է գործադրել: Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսն այսօր հայտարարել է, որ Իսպանիան արտասահմանցի զբոսաշրջիկների առջև իր դռները կվերաբացի հուլիսից: Այս մասին տեղեկացնում է Russia Today պարբերականը:
Իսպանիան COVID-19-ից ամենաշատը տուժած երկրներից մեկն է, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ավելի քան 28 հազար դեպք:
Երկրի տնտեսությունը փրկելու համար Իսպանիան պետք է վերականգնի տուրիզմը, քանի որ եվրոպական այս երկիր է այցելում տարեկան 80 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ: