Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լիբիայում և Սիրիայում ստեղծված դրությունը, ինչպես նաև՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Տեղեկությունը փոխանցել են Թուրքիայի նախագահի վարչակազմից՝ գրում է РИА Новости-ն:
«Այսօր կայացել է մեր և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը: Քննարկվել են երկկողմ հարցեր, ինչպես նաև՝ տարածաշրջանում՝ մասնավորապես Սիրիայում և Լիբիայում ստեղծված իրավիճակը: Հաստատվել է, որ մեր երկրները համերաշխ են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում»,-հայտնում են Թուրքիայի նախագահի վարչակազմից:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են նաև պահպանել քաղաքական ու ռազմական սերտ գործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով: