Կորոնավիրուսի համավարակի սկզբից մինչև այսօր Չինաստանում առաջին անգամ վարակի նոր դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն: COVID-19-ի ասիմպտոմ դեպքերը 35-ից նվազել են 28-ի, որոնցից 2-ը ներմուծված են:
Չինաստանում առաջին անգամ մահվան դեպքեր նույնպես չեն գրանցվել: Ապաքինվել է երեք հիվանդ: Կարանտինից դուրս է եկել 23 մարդ, բժիշկների հսկողության տակ դեռևս մնում է 370 հիվանդ:
Համավարակի բռնկման ընթացքում Չինաստանում գրանցվել է 82971 վարակված, որոնցից 78258-ը ապաքինվել են, մահացել է 4634 հիվանդ: