ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է կայացրել մերժել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործի հարուցումը: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նա նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, մայիսի 13-ին Հատուկ քննչական ծառայությունը Դատախազությունից ստացել էր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները: