Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է նախարարության խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:
Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե, խստիվ պահպանելով անվտանգության կանոնները»,- գրել է խոսնակը: