Ընկերության հաշվապահը Պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» ապրիլի ավելացված արժեքի հարկի հաշվարկը լրացնում է արդեն ինքնաշխատ եղանակով: Այս դեպքում տնտեսվարողը կարող է համադրել հարկային մարմնի տվյալների շտեմարանում առկա և հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները:
Հաշվարկում ինքնաշխատ լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում ստացված եկամուտները և կատարված ծախսերը՝ օգտվելով ՊԵԿ տեղեկատվական համակարգում առկա դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի դարանից, ՀԴՄ կտրոնների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ինչպես նաև ստացված հաշվարկային փաստաթղթերի և ներմուծման հայտարարագրերի, այդ թվում` ԵԱՏՄ-ին վերաբերող տվյալներից։
Ինքնաշխատ լրացման համակարգը նվազեցնում է նաև սխալվելու հավանակությունը:
ՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» ինքնաշխատ լրացման մեխանիզմը ներդրվել է դեռևս 2018 թվականից. նախ «Շրջանառության հարկի հաշվարկի», իսկ 2020 թվականից արդեն գործարկվել է «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական» հաշվարկի ինքնաշխատ լրացման համակարգը: