Covid-19-ը չի շրջանցել ՄԱԿ-ը: Գրանցվել է ամբողջ աշխարհում կազմակերպության 500 աշխատակցի վարակվածության դեպք, 20-ը՝ Ժնևում, 8-ը՝ կենտրոնակայանում: Հնարավոր չի եղել խուսափել նաև մահերից:ՄԱԿ-ի գրասենյակների ղեկավարները վստահեցնում են, որ ձեռնարկում են կորոնավիրուսից պաշտպանվելու բոլոր միջոցները, պահպանում են անվտանգության բոլոր կանոնները: Վարակվածության դեպքերը չեն խանգարի, որ հունիսին Ազգերի պալատն ընդունի աշխատակիցներին: