Pakistan International Airlines ավիաընկերության ինքնաթիռը անհետացել է ռադարից և վթարի ենթարկվել Կարաչիի օդանավակայանի հարևանությամբ գտնվող բնակելի տարածքում: Airbus A320-օդանավում վթարի ժամանակ եղել է 99 ուղևոր և անձնակազմի ութ անդամ:
Վթարի հետևանքով մի շարք շենքեր վնասվել են կամ ավերվել, ըստ ականատեսների՝ դեպքի վայրում ամենուրեք ցրված են եղել ինքնաթիռի, տների և կայանված մեքենաների բեկորները: Փրկվածներին գտնելու համար իշխանությունը խոշոր որոնողա-փրկարարական գործողություն է իրականացրել: