Թուրքիայի արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ երկու երկրների հարաբերություններն առանց այդ էլ տուժել էին 2017-ին, երբ Չեխիայի խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ Սենատի նոր բանաձևը ցույց է տալիս, որ Չեխիայում առ այսօր դեռևս իշխում են նույն տրամադրությունները։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Չեխիայի Սենատի ընդունած բանաձևը Թուրքիայի համար ոչինչ չի նշանակում և իրականում չի արտացոլում Պրահայի դիրքորոշումը։
Անկարան միաժամանակ կոչ է արել պատմական իրողությունները դիտարկել թուրքական տեսանկյունից։
Հիշեցնենք, որ Չեխիայի խորհրդարանը դեռ 2017 թ․ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իսկ 2020 թ.մայիսի 20-ին այդ երկրի խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձև, որով դատապարտվում է նաև Հայոց ցեղասպանությունը։