Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված ևս 10 փորձանմուշի պատասխանները. բոլորն էլ բացասական են՝ տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Բացասական էր նաև կորոնավիրուսից բուժված 2 քաղաքացու կրկնակի թեստավորման փորձանմուշի արդյունքը, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունն ու դուրս գրվել բժշկական հաստատությունից:
Ժամը 16։00-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որից 10-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 669 քաղաքացի, մեկուսացված են 69-ը: