Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից կստանա երրորդ երկրներից ապրանք ներմուծելու արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն: Նախնական հաշվարկով՝ արտոնությունը 1 տարով երկարաձգելու պարագայում պարենային և արդյունաբերական նշանակության որոշ ապրանքների գները միջինում կնվազեն 3 տոկոսով: