ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զրահատանկային զորամասերից մեկում:
Անակնկալ ստուգայցի շրջանակում Դավիթ Տոնոյանի հրամանով զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զրահատեխնիկայի և զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու մարտական տարբեր խնդիրների կատարման պատրաստականությունը: