Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ մայիսի 22-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 323 դեպք, որոնցից 130-ը` առողջացած, 5-ը` մահվան ելքով:
‹‹Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 14 նոր դեպք, 9 առողջացած և մահվան 1 նոր դեպք։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ վարակակիրը եղել է 61 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Դեռևս մայիսի 11-ին հայտնել էինք, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 1 է։
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա եւ Աստղաձոր համայնքներում››,- գրել է նա Ֆեյսբուքի էջում: