Առաջիկա 2 տուրի խաղերի մեկնարկից առաջ 1 րոպե լռությամբ թիմերը կհարգեն կորոնավիրուսի զոհերի հիշատակը՝ հայտնել է «Բունդեսլիգայի» ղեկավարությունը:
Բացի մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուց՝ խաղացողները կլինեն սև թևկապերով:
«Կորոնավիրուսը բազում մարդկանց կյանք է խլել: Մենք ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել մահացածների հարազատներին»,- ասել է Բունդեսլիգայի ղեկավար Քրիստիան Զայֆերտը:
Նշենք, որ «Բունդեսլիգան» մեկնարկել է շուրջ երկամսյա դադարից հետո, և հանդիպումներն անցնում են առանց հանդիսականների:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 334,689 մարդ, իսկ Գերմանիայում դրան զոհ է գնացել 8,309 մարդ: