Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի 11-րդ տուրում միավորը կիսել է ռուս Դանիլ Դուբովի հետ։
Արոնյանն այս պաին 5,5 միավոր է վաստակել և, զբաղեցնելով 8-րդ տեղը, նվաճել է հիմնական փուլի ուղեգիր։
Բացի Արոնյանից հիմնական փուլ են դուրս եկել նաև Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Յու Յանգժին, Ուեսլի Սոն, Մագնուս Կառլսենը, Դին Լիրենը և Դանիլ Դուբովը։ Հիմնական փուլ անցած ութ շախմատիստները մրցաշարը շարունակելու են արմագեդոն մրցակարգով։